Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ավետիս Բերբերյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հեղինակային երեկո

Ավետիս Բերբերյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հեղինակային երեկո
17.12.2016 | 13:06

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ` դեկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հեղինակային երեկոն, որը կրում է «Ճանապարհ դեպի լեռը» խորագիրը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Ա. Բերբերյանի` տարբեր ժամանակների և ժանրերի ստեղծագործություններ: Կատարումներով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը (խմբավար` Ռադիկ Մելիքյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Տիգրան Հեքեքյան), ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական փողային նվագախումբը (դիրիժոր` Արմեն Պողոսյան), ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» անսամբլը (գեղարվեստական ղեկավար` Արամ Գալստյան), ինչպես նաև հայտնի մենակատարներ` Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Վարազդատ Խաչումյանը (ջութակ), Կարեն Քոչարյանը (թավջութակ), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Բորիս Եգանյանը (ակորդեոն), Եղիշե Մանուչարյանը (տենոր, ԱՄՆ), Վիկտորիա Ավետիսյանը (սոպրանո, ԱՄՆ), երգիչներ` Էմմա Պետրոսյանը, Անի Քրիստին, Նուշիկ Միքայելյանը, Արամոն, Արթուր Իսպիրյանը:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ